Մղձավանջ է նիկոլյան Հայաստանը` ուր սուտը խժռում է ճշմարտությանր և պետականորեն է տարածվում,
խավարը խժռում է լույսերին ու ավելի է մութը թանձրանում,
պղծություն է քսվում սրբություններին ու պղծությունից պիղծը չի ամաչում,
կեղծիքը լափում է ազնվությանն ու ազնվության տեղ է մատուցվում:
Հայրենիքին իշխում են մանկուրտները և հայրենասերներն են հալածվում,
թալանչիներն ամբիոններից են թալանից բարբաջում, ու աննախադեպ, անթաքույց են թալանում,
աղանդները հալածում են պետական կրոնը և պիղծերը սրբություն են պահանջում,
գիտունների փոխարեն խոսում են անգետները և իրենց գիտուններ են կարծում:
Երկրում շրջում էր պատերազմի ուրվականը, իսկ նրան խաղաղություն են կոչում,
այստեղ խառնում են անիրականն ու իրականը
և երազելն են անգամ արգելում,
ստամոքսը գրավել էր գլխի տեղը և ուղեղի տեղ լեզուն էր գործում,
այստեղ հպարտություն է պարտությունը
և պարտվածն է իրավունք թելադրում,
խաբեությունն է այստեղ հերոսականը`
հերոսականն է այստեղ արհամարհվում ,
օրեցօր փոքրանում է, խեղճանում է հայրենիքը,
ու խաղաղությունն է անիմաստ հոլովվում
վսեմ կեցվածքներ են ընդունում նենգերը`
վեհությունն է անսիրտ քարկոծվում,
ամենուր ցիտվում են մեծերի խոսքերը`
գիտունի դասերն են անտեսվում....
մղձավանջ է Նիկոլյան Հայաստանը
ՈՒզում եմ ապրել ի՛մ, ի՛մ երկրում։
Լաուրա ԱՄԻՐԽԱՆՅԱՆ